Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Աֆղանստանի հզոր երկրաշարժից տուժածներին
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիե Աֆղամը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնության ձեռք մեկնել Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի տարածքներում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած բնակիչներին:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Իրանի իշխանությունները ցանկացած աջակցություն կցուցաբերեն՝ և փրկարարական և աղետի հետևանքների վերացման գործում:
Վերջին տվյալներով՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է 90 աֆղանցի, 360 պակիստանցի և ևս 4 հնդիկ: Վիրավորների թիվը անցնում է հազարը: