Նեպալի վարչապետը հիվանդանոցներում այցելել է երկրաշարժից տուժածներին
Կատմանդուում Նեպալի վարչապետին դիմավորել են դժգոհության բացականչություններով և սուլոցներով: Նա հիվանդանոցներում այցելել է երկրաշարժից տուժածներին:
Երեկ ամբոխը շրջափակել է Խորհրդարանի շենքը` պահանջելով հնարավորինս շուտ օգնություն տրամադրել տուժած շրջաններին, ուր չեն հասնում խմելու ջուր, պարեն և վրաններ:
Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 6 հազար մարդ Հողին են հավասարվել հազարավոր շենքեր, պատմական հուշարձաններ: Մարդիկ զրկվել են տներից: