Իրանը հատուկ խումբ է կազմել՝ Մեքքայի ողբերգությունից տուժածներին օգնելու նպատակով
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրել է հատուկ խումբ ստեղծել, որը կզբաղվի Մեքքայում հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցերով:
Հանձնաժողովը նաև կուսումնասիրի ողբերգությունը և կիրազեկի այդ մասին բնակչությանը:
Ներկա պահին Իրանի իշխանությունները օգնում են Սաուդյան Արաբիայից վիրավոր ուխտավորներին և մահացածների աճյունները հայրենիք տեղափոխել:
Վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը անցել է 750-ից: Նրանցից 131-ը Իրանի քաղաքացիներ են: