Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստցավել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 886 պետհամարանիշով ավտոմեքենան: