211652_close_icon

Գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր

views-count1305 դիտում article-date 20:11 26-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով գյուղացիական տնտեսությունների խնդրանքին և հաշվի առնելով առկա պահանջարկը։ Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորություն բերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել մայրաքաղաքում։ Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղատնտեսական տոնավաճառների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր