Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ նախ պետք է ճշտել նախագահների աշխատանքային գրաֆիկը, իսկ հանդիպումը կարելի է կազմակերպել դեկտեմբերի 6-ին նախանշված հանրաքվեից հետո:
Այսօր համանախագահները հանդիպում կանցկացնեն նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կմեկնեն Արցախ՝ շփման գիծ, իսկ այնտեղ սահմանը հատելով՝ կմեկնեն Ադրբեջան:
Ուորլիքի խոսքով՝ քննարկվելու են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, սահմանին բռնությունների աճը, ինչպես նաև ծանր զենքի կիրառման հարցը: