211652_close_icon
views-count4443 դիտում article-date 12:56 12-05-2016

Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Էնդրյուն հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ամբողջովին հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման հարցում իրենց հանձնառությանը: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական [url=http://www.osce.org/mg/239696]կայքում[/url]. «Շփման գծում վերջին բռնությունների և լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հանդիպմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական նպատակն է լինելու կրկին ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահության վրա հիմնված միջոցներով համաձայնության, որպեսզի հանուն համապարփակ կարգավորման ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ վերականգնելու համար բանակցությունները՝ հիմնված քննարկվող տարրերի ու սկզբունքների վրա: Բռնությունների շարունակության դեպքում բանակցություններում հաջողություն չի կարող լինել, ինչպես նաև առանց բանակցային գործընացի չի կարող լինել խաղաղություն: Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ»:

Նմանատիպ նյութեր