211652_close_icon

Գրպանահատին հայտնաբերեցին Երևանի Քաջազնունի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում

views-count1811 դիտում article-date 13:07 26-10-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ թիվ 75/Ա երթուղայինում գողացել են իր դրամապանակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով Քաջազնունի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր