Սիրիայի նախագահը պատրաստ է մասնակցել նախագահի ընտրություններին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է մասնակցել նախագահի ընտրություններին, եթե իրեն աջակցի ժողովուրդը: Այս մասին Ասադը հայտնել է Դամասկոս ժամանած ռուս խորհրդարանականներին: «Ասադն ասաց, որ եթե սիրիացի ժողովուրդը դեմ չէ, ինքը կմասնակցի ընտրություններին»,-Ասադի հետ հանդիպելուց հետո հայտնել է Պետդումայի կոմունիստ պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոն: