«Բորուսիա»-«Աուգսբուրգ». Մխիթարյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի հանդիպումը
Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունում է «Աուգսբուրգին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը: Հայ ֆուտբոլիստը ազդրի մկանն է վնասել:
«Բորուսիան» խաղադաշտ կմտնի հետևյալ մեկնարկային կազմով.
«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Գոնսալո Կաստրո, Սվեն Բենդեր, Իլկայ Գյունդողան, Մարկո Ռոյս, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: