Օգնության են հասել փրկարարները
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է շենքի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շենքի մոտակայքում գտնվող դիտահորից դադարեցրել են ջրի հոսքը:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի սանհանգույցի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են ներքևի հարկի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շենքի մուտքից դադարեցրել են ջրի հոսքը: