211652_close_icon
views-count24256 դիտում article-date 03:27 25-10-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan March-ը, Opel-ը և Renault-ը. վարորդներից 1-ը կին է, վիրավորներից 2-ը` Իրանի քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` Տաշիր առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են 35-ամյա Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գայանե Մարտիրոսյանի վարած Nissan March մակնիշի 34 QO 430 համարանիշի, Երևանի բնակիչներ, 50-ամյա Ռոբերտ Հովսեփյանի վարած Renault մակնիշի 325 OF 61 համարանիշի և 27-ամյա Տիգրան Աթոյանի վարած Opel մակնիշի 34 MU 540 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-վարորդ Տ. Աթոյանն ու Nissan-ի ուղևորներ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 38-ամյա Աբդուլ Օրիջը և 40-ամյա Ռեզա Մեժատը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր