211652_close_icon
views-count19226 դիտում article-date 21:53 24-10-2015

Խոշոր ավտովթար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Vaz 2107» մակնիշի 98 NN 900 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի «Volkswagen Vento» մակնիշի 34 SM 171 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Volkswagen Vento»-ի ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ 35-ամյա Վարդան Սիմոնյանը և Խաչաղբյուր գյուղի բնակիչ 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ վաշտի պետի տեղակալ Հակոբյանի գլխավորութամբ: Տեղում աշխատել է նաև Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Volkswagen Vento»-ի վարորդ Հ. Հակոբյանն ու նրա վիրավոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր