211652_close_icon
views-count3496 դիտում article-date 16:46 24-10-2015

Տեղի է ունեցել «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը. ովքե՞ր են Հովիկ Աբրահամյանի 6 տեղակալները

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ձեւավորվել է շտաբը: Նշանակվել են շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի 6 տեղակալները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա ավելացրեց, որ շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր