5750 դիտում
08:54 22-07-2014
Ովքե՞ր կդառնան նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների, նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել:
Այս պահին ձևավորվում է ՔԿ հաստիքակազմը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 10 օրից: Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվելու ոստիկանության և ՊՆ քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քր. գործեր. և կադրային ջարդն անթույլատրելի է: Ոստիկանության և ՊՆ քննչական մարմինները մոտ 700 աշխատակիցներ ունեն: Հիշեցնենք, ՔԿ-ն գործելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում: Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ կայացնելու է նորաստեղծ այդ կառույցը: Որքանո՞վ դա նրան կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՔԿ մամուլի խոսնակ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7424 դիտում
18:30 09-09-2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18342 դիտում
18:08 29-10-2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում
3562 դիտում
16:46 24-10-2015
Տեղի է ունեցել «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը. ովքե՞ր են Հովիկ Աբրահամյանի 6 տեղակալները
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2395 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»