Նուբարաշենում 15-ամյա Հայկը դանակահարել է դասընկերոջը
15-ամյա Հայկ Փոթիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 4-րդ շենքի բակում վիճաբանել է իր համադասարանցի, անչափահաս Գրիգոր Գրիգորյանի հետ, որի ընթացքում իր կրած դանակով, ապա՝ բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: