Ցուկերբերգն անվճար դպրոց է բացում
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր կնոջ՝ Փրիսցիլլա Չանի հետ անվճար դպրոց է հիմնում, որտեղ հայտեր կընդունվեն նույնիսկ դեռևս չծնված երեխաների ծնողներից:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ցուկերբերգը:
Դպրոցում կարող են սովորել 3 տարեկանից, իսկ 12 տարիների ընթացքում կտրվի անվճար բժշկական սպասարկում: Դպրոցը բացվելու է Կալիֆորնիա նահանգի Իսթ Փալո Ալթո քաղաքում: Նրա առաջին աշակերտները կլինեն անապահով ընտանիքների երեխաները: