211652_close_icon
views-count2536 դիտում article-date 09:47 24-10-2015

Բանկերը նախորդ շաբաթ տեղաբաշխել են 69 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ

Հոկտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,052,612 դոլար 470.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,816,850 ԱՄՆ դոլար 472.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,870,000 ԱՄՆ դոլար 471.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 471.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,943,751 EUR 531.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,415,773 EUR 533.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 915,092,952 ռուբլի 7,51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 279,077,773 ՌԴ ռուբլի 7,65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 69 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր