Լիտվայում տեղի ունեցածը արդյո՞ք ոտնձգություն է հայերի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ին է դիմել մեր ընթերցողներից մեկը, ով Լիտվայի Կլայպեդա քաղաքում է բնակվում:
Գարուշ Հարոյան անունով գործարարը պատմում է, որ կեսգիշերին նրա բար են ներխուժել հարբած ոստիկաններ, դուրս հրավիրել բոլոր այցելուներին և ստիպել փակել բարը` սպառնալով, որ խնդիրներ կունենա:
Գործարարի խոսքով` դա ազգային խտրականության ցուցաբերում էր հարբած ոստիկանների կողմից, սակայն ավելի ուշ ժամանել են մի քանի այլ ոստիկաններ, որոնց հետ կային նաև լրագրողներ և հարբած ոստիկաններին տարել բաժին:
Ավելի ուշ տեղի ԶԼՄ-ներում մեծ աղմուկ էր բարձարացվել տեղի ունեցածի կապակցությամբ և պարզվել էր, որ հարբած ոստիկանները հեռացվել են աշխատանքից, չնայած այն հանգամանքին, որ նրանց 2 ամիս էր մնում թոշակի անցնելու:
Գործարար Գ. Հարոյանը նշում է, որ լրագրողների հետ ժամանած ոստիկանները մի քանի անգամ ներողություն են խնդրել հարբած գործընկերների պատճառով տեղի ունեցածի համար:
Մանրամասները` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի ներկայացրած [url=http://tv.lrytas.lt/?id=14455281281444510800#]տեսանյութում[/url]: