211652_close_icon
views-count2193 դիտում article-date 20:05 23-10-2015

Ճշտվել է Ֆրանսիայում ողբերգական ավտովթարի իրական զոհերի թիվը՝ 42 մարդ

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են Լիբուրն քաղաքում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը. ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 42 մարդ, հաղորդում է BFMTV-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին առնվազն 50 զոհի մասին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վթարից ողջ մնացած ավտոբուսի վարորդը փրկել է 8 մարդու կյանք: Սա Ֆրանսիայում վերջին 33 տարիների ընթացքում գրանցված ամենախոշոր ավտովթարն է: Հիշեցնենք, որ տարեց թոշակառուների էքսկուրսիայի տանող ավտոբուսը բախվել է բեռնատարին ու այրվել:

Նմանատիպ նյութեր