211652_close_icon

Ռուսաստանը և Հորդանանը պայմանավորվել են Սիրիայում գործողությունների համակարգման հարցում

views-count1181 դիտում article-date 19:26 23-10-2015
Ռուս և հորդանանցի զինվորականները Սիրիայում ռազմական գործողությունները կհամակարգեն Ամմանում ստեղծված աշխատանքային մեխանիզմի միջոցով: Այդ մասին հատնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջոդաի հետ ունեցած հանդիպումից հետո, հաղորդում է Tass-ը: Լավրովը կոչ է արել իր հորդանանցի գործընկերոջը ակտիվացնել Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նրա խոսքով՝ դա կարող է Սիրիայի կառավարության և ընդդիմության բոլոր կողմերի միջև լիամասշտաբ բանակցություններ սկսելու սկիզբ դնել, որոնց անմիջական մասնակցություն պետք է ունենա միջազգային հանրությունը:

Նմանատիպ նյութեր