Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թ-ի պաշտպանական բյուջեի նախագծի վրա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես արգելափակել է 2016 թվականի երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը, հաղորդում է Reuters-ը:
«Ես այն հետ կուղարկեմ Կոնգրես: Իմ վերաբերմունքը այդ նախագծի հանդեպ շատ պարզ է: Եկեք ճիշտ որոշում կայացնենք»,-պարզաբանել է նա:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է ունենա այնպիսի բյուջեի նախագիծ, որով ճիշտ կերպով կֆինանսավորվի ազգային անվտանգությունը:
Բացի այդ, նախագիծը նախատեսում էր 300 մլն դոլարի հատկացում Ուկրաինային, որն ուղղվելու էր ռազմական հետախուզական ծրագրերի իրագործմանը:
Նախագահի վետոն բեկանելու համար հանրապետականները 2 պալատներում էլ չունեն անհրաժեշտ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Օբամայի որոշման արդյունքում քննարկումները բյուժեի նախագծի վերաբերյալ կշարունակվեն։