8784 դիտում
22:15 22-10-2015
Վրաստանի նախագահն արտակարգ հայտարարություն է տարածել երկրի իրավիճակի վերաբերյալ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արտակարգ հայտարարություն է տարածել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաալիքի, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակների վրա հարձակումների և դրանց շուրջ ստեղծված լարվածության հետ, որը կարող է խախտել Վրաստանի կայունությունը և խաղաղությունը, հաղորդում է Georgia Online-ը:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ վարչապետի այսօրվա հայտարարությունը ոչ թե իրավիճակը հանդարտեցրել է, այլ հակառակը՝ սրել: Նախագահն ընդգծել է, որ Վրաստանի սահմանադրության պաշտպանությունը առաջին հերթին Վրաստանի իշխանությունների պարտականությունն է և հետո՝ քաղաքացունը:
«Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կտրուկ քայլերից և զսպել զգացմունքները՝ պահպանելով քաղաքացիական խաղաղությունը: Կոչ եմ անում նոր դատարանին հապշտապ որոշում չկայացնել, ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Այս ամենից ելնելով՝ ես սկսում եմ քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների,դիվանագիտական կորպուսի հետ խորհրդակցությունները, որպեսզի պահպանենք խաղաղությունը և սահմանադրական կարգուկանոնը մեր երկրում»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նմանատիպ նյութեր
3787 դիտում
14:46 16-08-2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ
1036 դիտում
22:32 05-08-2024
Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ
1141 դիտում
22:43 29-11-2024
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1000 դիտում
20:45 08-01-2025
Ալմաթիից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում
1225 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1045 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի