1099 դիտում
22:43 29-11-2024
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Փոխանցում է News.am-ը։
Ինչպես հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին, «Թուրքիայի համար առաջնահերթություն է Իդլիբում և սահմանի զրոյական կետում գտնվող հարակից շրջաններում հանգստության պահպանումը»։
«2017 թվականից ի վեր Իդլիբի լարվածության թուլացման գոտուն առնչվող մի քանի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Թուրքիան խստորեն կատարում է բոլոր պայմանագրերի պահանջները, որոնց կողմ է: Մենք տարբեր միջազգային հարթակներում զգուշացրել ենք, որ Իդլիբի վրա վերջին հարձակումները հասել են այնպիսի մակարդակի, որը խաթարում է Աստանայի համաձայնագրերի ոգին և կատարումը, և որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր են եղել։ Մենք շեշտել ենք, որ այդ հարձակումներին պետք է վերջ տրվեն։ Իրականում վերջին բախումները տարածաշրջանում լարվածության անցանկալի սրացման են հանգեցրել։
Թուրքիայի համար չափազանց կարևոր է հետագա և ավելի մեծ անկայունությունից խուսափելը և խաղաղ բնակչությանը վնաս պատճառելը»,- մասնավորապես ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ կռվող թուրքամետ իսլամիստական խմբավորումներն անսպասելի հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ 2020 թվականից ի վեր դա նրանց առաջին խոշոր գործողությունն է։
Ապստամբները գրավել են առնվազն 25 գյուղ, որոնք նախկինում վերահսկում էին Ասադի ուժերը։ Խռովարարները 10 կմ մոտեցել են Հալեպ քաղաքի սահմաններին։ Նրանք միաժամանակ սպառնում են կտրել դեպի դեպի հարավ՝ Համա, Հոմս և Դամասկոս տանող M5 մայրուղին:
Մարտերը վերսկսվել են նաև Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքի մոտակայքում։ Ապստամբների ղեկավարը 2017 թվականին Ալ-Քաիդայից անջատված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» արմատական խմբավորումն է։
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ակտիվ փուլը տեղի է ունեցել 2011-2016 թվականներին: Այնուհետև Ասադի կառավարությանը Ռուսաստանի և Իրանի աջակցության շնորհիվ հաջողվել է պահել երկրի մոտ ⅔-ը և հետ գրավել Հալեպը։ Վերջին տարիներին առաջնագիծը կայունացել է. Տեղեկություններ կան, որ թրքամետ իսլամիստների ներկայիս հարձակման զոհերի թվում նախկին «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ռուս վարձկաններ կան։

Նմանատիպ նյութեր
2700 դիտում
19:45 03-02-2020
Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամեն օր 6,500 երեխա ստիպված է եղել փախչել. ՅՈՒՆԻՍԵՖ
8757 դիտում
22:15 22-10-2015
Վրաստանի նախագահն արտակարգ հայտարարություն է տարածել երկրի իրավիճակի վերաբերյալ
3763 դիտում
14:46 16-08-2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ
Այս բաժնից
1180 դիտում
22:46 09-12-2024
Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ
1264 դիտում
22:15 09-12-2024
Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համար
1147 դիտում
22:02 09-12-2024
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը