211652_close_icon

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ

views-count1210 դիտում article-date 22:32 05-08-2024
G7 երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Փաստաթղթում ասված է․

«Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) ԱԳ նախարարներս, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանում էլ ավելի ընդգրկուն հակամարտության հրահրմամբ։

Մենք կրկին կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին՝ ձեռնպահ մնալ պատասխան բռնությունների ներկայիս կործանարար շրջանը շարունակելուց, նվազեցնել լարվածությունը և կառուցողական կերպով մասնակցել լարվածության նվազեցմանը։ Որևէ երկիր կամ ժողովուրդ չի շահի Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումից»։

Նմանատիպ նյութեր