211652_close_icon
views-count3683 դիտում article-date 13:42 22-10-2015

Կիևի «Դինամոյին» կարող են հեռացնել Չեմպիոնների լիգայից. տեսանյութ

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Կիևի «Դինամոյի» նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Չելսիի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղի (0:0) ժամանակ տեղ գտած միջադեպի առթիվ: Նշենք, որ երեկ անգլիական լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որտեղ Կիևի «Դինամոյի» երկրպագուները «Օլիմպիական» մարզադաշտի տրիբունաներում հարձակվում են մի քանի սեջամորթ հանդիսականների վրա: ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել «ռասիստական վարքագիծ» և անկարգություններ տրիբունաներում» հոդվածներով: Գործը կքննվի հոկտեմբերի 27-ին: Նշենք, որ տեսականորեն ուկրաինական ակումբին կարող են նույնիսկ որակազրկել Չեմպիոնների լիգայի ներկայիս մրցաշարից: Ավելի հավանական պատիժ է՝ միավորներ հանելը: Իսկ «Դինամոյի» համար ամենաթեթև պատիժը կլինի առանց հանդիսականների մի քանի հանդիպում անցկացնելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր