2004 դիտում
13:40 22-10-2015
Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության որոշմամբ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին: Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Այդ տարիներին բեմադրվել են ներկայացումներ, որոնք հադիսատեսը ջերմորեն ընդունել և մեծապես սիրել է («Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն):
Ս. Սարգսյանը իր ողջ ներուժը ներդրել է թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար: 2000 թվականից թատրոնում սկսել են աշխատել վարպետի սաները` Վ. Մկրտչյանը, Տ. Ղազարյանը, Ա. Նավասարդյանը, Ն. Գրիգորյանը, Վ. Գևորգյանը, Գ. Մադոյանը և ուրիշներ: Այսպես, թատրոնում նոր ուժով զարգացան սարգսյանական աշխարհայացքն ու ստեղծարար մտածողությունը:
1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ։
Ս. Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա։
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
22:31 14-09-2019
Համազգային թատրոնը թատերաշրջանը նվիրում է Սոս Սարգսյանի 90 և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը