211652_close_icon

Օմսկում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը. 43 շղթայական ավտովթար է գրանցվել

views-count2248 դիտում article-date 12:24 22-10-2015
Ռուսաստանի Օմսկ քաղաքում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը: Շղթայական ավտովթարների թիվը այս ահին հասնում է 43-ի: Հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: Տարածաշրջանի ղեկավար Վիկտոր Նազարովը հանձնարարել է ակտիվացնել ճանապարհների մաքրման աշխատանքները և դուրս բերել բոլոր ձնեմաքրման մեքենաները: Ըստ տեղի ԶԼՄ-ների` Օմսկի բնակիչները տեղի ունեցածը «աշխարհի վերջ» են անվանում: Նրանց պնդմամբ` ավելի հեշտ է տեղաշարժվել ոտքով, քան տրանսպորտով, քանի որ խցանումները հասնում են 150 կմ-ի::

Նմանատիպ նյութեր