Սպիտակ տունը քննադատել է Ասադի «ջերմ» ընդունելությունը Մոսկվայում
Միացյալ նահանգները քննադատության են ենթարկել Բաշար Ասադի «ջերմ» ընդունելությունը Մոսկվայում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք գտնում ենք, որ Ասադի` նման «ջերմ» ընդունելությունը, ով քիմիական զենք է կիրառել սեփական քաղաքացիների դեմ, հակասում է ռուսների նպատակին Սիրիայում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68267/]Հիշեցնենք[/url], որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ` հոկտեմբերի 21-ին, Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն էր հայտնել ՌԴ կառավարությանը և ռուս ժողովրդին՝ սիրիական ճգնաժամի դեմ պայքարում ցուցաբերվող օգնության համար: Այդ մասին նշված էր Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: