211652_close_icon
views-count764 դիտում article-date 11:24 21-10-2015

Նավթի գները նվազել են

Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:45-ին նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,14 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 48,57 դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը: WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.26 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 46,03 դոլար: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նավթի պաշարներն ավելացել են 7,1 մլն բարելով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Նավթի ինստիտուտը, չնայած նրան, որ վերլուծաբանները կանխատեսել էին 3,9 մլն բարելի ավելացում:

Նմանատիպ նյութեր