«Բորուսիա»-ն կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ իր թիմը ընթացիկ մրցաշրջանում կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Հասնե՞լ մինչև Բեռլինում կայանալիք եզրափակիչ. իսկ ինչո՞ւ ոչ: Դրա համար մենք բոլոր նախադրյալները ունենք: Մենք կարող ենք կրկին հասնել եզրափակիչ, և դրա համար ամեն հնարավորը կանենք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ վաղը «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: