Ցանկանում ենք նվազագույնը մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հասնել. Բուֆոն
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
«Չեմպիոնների լիգայում նվազագույն ցանկանում ենք մինչև 1/4 եզրափակիչ հասնել: Ինչ վերաբերվում է ներքին առաջնությանը, ապա մտադիր ենք կրկին նվաճել չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Բուֆֆոնը:
Հիշեցնենք, որ ներկայումս թուրինցիները Չեմպիոնների լիգայի իրենց խմբում զբաղեցնում են 3-րդ տեղը, իսկ Իտալիայի առաջնությունում գլխավորում են մրցաշարային աղյուսակը: