Ուկրաինան բարձրացրել է Ղրիմին մատակարարվող էլէներգիայի սակագինը
Ուկրաինայի իշխանությունները բարձրացրել են Ղրիմի համար էլեկտրաէներգիայի սակագինը 15 տոկոսով: Այդ մասին հայտնում է Unian.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինին:
Նա նշել է, որ սակագինը բարձրացվել է 1 կիլովատտ/ժամի դիմաց մինչև 3,95 ռուբլու դեռ նախորդ ամիս:
Ուկրաինայի իշխանությունները դեռ վաղուց էին բարձրացրել Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այս տարվա հուլիսի 1-ից Կիևը 14 տոկոսով բարձրացրել էր սակագինը 2,99 ռուբլուց մինչև 3,42 ռուբլի՝ 1 կիլովատտ/ժամի դիմաց: