Թուրք-սիրիական սահմանին անօդաչու է ընկել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում է թուրքական Haber 7-ը:
Թերթի փոխանցմամբ՝ դեռևս պարզ չէ, թե անօդաչուն որ երկրին է պատկանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Սիրիայի հետ Թուրքիայի օդային տիրույթում 3 նախազգուշացումներից հետո անօդաչու էր խփվել: Թուրքական կողմը փորձում է պարզել, թե այն ում է պատկանում: Նախնական տվյալներով՝ անօդաչուն պատկանում է Սիրիային և իրանական արտադրության է: