ԼՂՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Քայլար Միքայէլեանը նշանակվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։