992 դիտում
14:12 20-10-2015
Բնապահպանական գիտաժողովը կքննարկի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման հարցեր. ՀԵՀ
Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը։
Այն 2011 և 2013թթ. անցկացված միջոցառումների շարունակությունն է։ Գնահատելով գիտաժողովների հաջողությունը տեսական և գործնական ուղղություններով՝ որոշվել է կազմակերպել շարունակական, տեխնոլոգիական նոր ուղղվածության միջոցառումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը:
Նախորդ տարիներին գիտաժողովին մասնակցել են բազմաթիվ արտասահմանյան գիտնականներ մոտ 20 երկրից: Այս տարի մասամբ փոխվել է արտերկրի մասնակիցների աշխարհագրությունը՝ ներառելով գիտնական-հետազոտողների ասիական և աֆրիկյան երկրներից: Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Հորդանանից, Իրանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Սուդանից, Նեպալից և այլն:
Գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ՝ տարածաշրջանային կարևոր խնդրի՝ շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման վերաբերյալ: Կազմակերպչական կոմիտեի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը կարևորում է գիտաժողովի թեման Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին: Նրա կարծիքով, շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը, տեխնոլոգիական մշակումներին` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:
Գիտական համաժողովի արդյունքում ակնկալվում է ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Աջակիցներն են՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիան, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական ու Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամները։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
2867 դիտում
17:44 23-10-2017
Մեկնարկել է «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» գիտաժողովը
1267 դիտում
14:11 11-10-2016
Գիտաժողովը քննարկում է գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները
Այս բաժնից
2221 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
976 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
823 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են