211652_close_icon
views-count1303 դիտում article-date 19:52 08-12-2020

Globe Soccer Award․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզիչի եւ ակումբի հավակնորդները

Հայտնի են Globe Soccer Award-ի հավակնորդները տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզիչի և ակումբի անվանակարգերում։ Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Լավագույն մարզիչի կոչման հավակնորդներն են Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և իտալական «Ատալանտայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջան-Պիերո Գասպերինին։ Լավագույն ակումբի կոչման հավակնորդներն են «Բավարիան», «Լիվերպուլը» և Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Նմանատիպ նյութեր