Իվանովոյում վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. տեսանյութ
ՌԴ Իվանովո քաղաքի ավտոճանապարհներից մեկում կարմիր լույսի տակով ընթացող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել թույլատրելի հատվածով փողոցն հատող 4 հետիոտնի:
Նրանցից մեկին ավտոմեքենան օդ է շպրտել, այնուհետև հետընթացի ժամանակ վրայով անցել: Բոլոր 4 հետիոտներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ներկայացնում ենք տեսանյութը: