1041 դիտում
17:11 19-10-2015
Նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու` պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ երկու շաբաթների ընթացքում արձանագրվել է խախտման 79 դեպք:
Զեկուցվել է նաև, որ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 143 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 14 դեպքի մասով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 42 վարչական արձանագրություն:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 9 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:
Նմանատիպ նյութեր
1056 դիտում
18:42 11-01-2016
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով նախորդ 10 օրերի ընթացքում կազմվել է 33 վարչական արձանագրություն
1294 դիտում
15:32 08-02-2016
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով նախորդ շաբաթ կազմվել է 43 վարչական արձանագրություն
1349 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2860 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր