2619 դիտում
16:32 19-10-2015
Ինչ պատժի արժանացավ Սամվել պապին, ով իր բնակարանը տրամադրել էր պոռնկության նպատակով՝ մի մարմնավաճառուհու
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 64-ամյա Սամվել Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանի սենյակը պարբերաբար տրամադրել է Նարինե Շահվերդյանին` պոռնկությամբ զբաղվելու համար:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Սամվել Սաքանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000/երկու հարյուր հազար/ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 3-րդ մասի կարգով տուգանքի վճարումը տարաժամկետել և վճարման համար սահմանել 10 /տաս/ ամիս ժամանակ՝ յուրաքանչյուր ամիս բռնագանձելով 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
3016 դիտում
15:55 19-07-2014
47-ամյա կինը գումարը հավասար բաժանելու պայմանով իր բնակարանը պոռնկության նպատակով մարմնավաճառի է տրամադրել
Այս բաժնից
769 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1114 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը