4074 դիտում
13:12 01-08-2015
Ինչ պատժի արժանացավ 33-ամյա Արմանը, ով ընկերների հետ դպրոցի մոտից ամուսնության նպատակով աղջիկ էր փախցրել եւ ճանապարհի կեսին հայտնաբերվել ոստիկանների կողմից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 33-ամայ Արման Սամվելի Չատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցին հարակից մայթում, նախնական համաձայնության գալով Կարո Ղազարյանի և Յուրիկ Խառատյանի հետ, համագյուղացի Հրանուշ Վարդանյանին ամուսնության նպատակով առևանգելու հարցում, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Կարո Ղազարյանի հետ մոտեցել են Հրանուշ Վարդանյանին և բռնություն գործադրելով` ձեռքերից ու մարմնից քաշելու, հրելու միջոցով նրան իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ետևի նստատեղին, որտեղ Արման Չատինյանը Հրանուշ Վարդանյանի դիմադրությունը ճնշելու համար բռնել է վերջինիս ձեռքերը, ապա փակել բերանը, իսկ Յուրիկ Խառատյանը վարել ավտոմեքենան, սակայն ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների կողմից հետպնդվել են և ավտոմեքենան կանգնեցվել է:
Լոռու մարզի ընդհանուր իրվասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է տղաներին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4/չորս/ տարի ժամկետով:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամանակով` վարքի վերահսկողությունը դնելով այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Նմանատիպ նյութեր
4153 դիտում
15:08 16-02-2016
Արմավիրում 40-ամյա տաքսու վարորդը ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել. մանրամասներ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»