Իրանը եվրոպական ընկերությունների հետ օդանավակայանների կառուցման շուրջ բանակցություններ է անցկացրել
Իրանի իշխանությունները նախնական բանակցություններ են անցկացրել եվրոպական ընկերութւունների հետ Իրանում օդանավակայաններ կառուցելու շուրջ: Այդ մասին հայտնել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման փոխնախարար Ասքար Ֆահրիեհը, հաղորդում է ISNA-ն:
Վերջինս, սակայն, չի հայտնել է ընկերության անունը, որի ներկայացուցիչների հետ բանակցություններ են տարվել: Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու օդանավակայանների շինարարության հարցում համաձայն պլանի, որի առաջին փուլը ներառում է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան, ինչպես նաև Մաշհադի և Սպահանի միջազգային օդանավակայանների վերակառուցումը:
Էեհրանի Խոմեյնիի անվան պդանավակայանի վերակառուցման պլանի իրագործումը պետք է մինչև 2037 թվականն ապահովի տարեկան 40 մլն ուղևորի սպասարկման հնարավորություն:
Բացի այդ, Իրանը ծրագրում է մինչև տարվա վերջը 15 օդանավեր ներմուծել և այդ կապակցությամբ արդեն նախնական համաձայնագրեր է կնքել: