211652_close_icon
views-count1990 դիտում article-date 12:32 26-05-2015

Իրանը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել Իսպանիա հեղուկ գազ արտահանելու շուրջ

Իրանական Gas Commercial Company ընկերության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Բարաթին հայտնել է, որ Իրանի և Իսպանիայի միջև ոչ պաշտոնական բանակցություններ են տարվում իրանական հեղուկ գազն Իսպանիա արտահանելու շուրջ: Բարաթին նշել է, որ ընկերության գլխավոր խնդիրներից մեկը պատժամիջոցների վերացումից հետո եվրոպական երկրներ հեղուկ գազ մատակարարելն է: Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը, որը մշակում են Իրանը և «վեցյակի» անդամ երկրները, պետք է պատրաստ լինի մինչև այս տարվա հունիսի 30-ը: Իսկ ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանի իշխանությունները կթույլատրեն ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների մուտքը Փարչինի ռազմական օբյեկտ:

Նմանատիպ նյութեր