Բուլղարիայի տարածքով իրանական արտադրանքը կհասցվի ԵՄ երկրներ
Եվրամիության երկրներ իրանական արտադրանքի տարանցումը կարող է իրականացվել Բուլղարիայի տարածքով: Այդ մասին հայտնել է Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալափփուրը:
Վերջինս հոկտեմբերի 18-ին հանդիպում է անցկացրել Իրանում Բուլղարիայի դեսպան Խրիստո Պոլենդակովի հետ: Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
«Հաշվի առնելով ներկայիս տնտեսական իրավիճակը՝ մթնոլորտը նպաստում է երկու երկրների կապերի ու համագործակցության զարգացմանը»,-մեջբերում է Ջալափփուրի խոսքը Ria Novosti-ն:
Նա նաև նշել է, որ Բուլղարիան էլ իր հերթին Իրանի տարածքով Մերձավոր Արևելք կտեղափոխի իր հացահատիկեղենը: