Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարը մեկնում է Ադրբեջան
Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հոկտեմբերի 19-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Այցի ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Հաղորդվում է, որ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին իր առաջին արտասահմանյան այցը կատարում է դեպի Բաքու։