Պակիստանի վարչապետը մեկնում է Ադրբեջան
Այսօր՝ հունիսի 14-ին, տեղի կունենա Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի այցն Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ-ն։
Այցը կտևի հունիսի 14-15-ը:
«Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նախարարներ, որոնք ներկայացնում են Ադրբեջանի հետ համագործակցության գերակա ոլորտները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի շրջանակներում պակիստանյան կողմը կքննարկի Ադրբեջանի հետ համագործակցության գլխավոր ուղղությունները՝ ներառյալ առևտրային, ներդրումային և էներգետիկ ոլորտները: