211652_close_icon
views-count1619 դիտում article-date 22:31 18-10-2015

Թունիսում հյուրանոցներ են փակվում

Թունիսում 2015 թվականին տեղի ունեցած մեծաքանակ ահաբեկչությունների հետևանքով զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել է, ինչի արդյունքում 70 հյուրանոց փակվել է: Չի բացառվում այլ հյուրանոցներ ևս փակվեն: РИА Новости-ն տեղեկացնում է, զբոսաշրջիկների թիվը 1 մլնով կրճատվել է՝ հասնելով 4 մլնի: Հյուրանոցների փակվելը հանգեցրել է երկրում գործազրկության աճին, որն այժմ երկրում կազմում է 30 տոկոս: «Սեպտեմբերի սկզբից երկրում զբոսաշրջիկների թվի պակասով պայմանավորված 70 հյուրանոցներ փակվել են և չի բացառվում, որ էլի հյուրանոցներ փակվեն», հայտարարել է Թունիսի հյուրանոցների ֆեդերացիայի նախագահ Ռադուանա Բեն Սալահան:

Նմանատիպ նյութեր