Փոքրիկը հրազենով կրակել է 3-ամյա եղբորը
ԱՄՆ-ում փոքրիկ երեխան կրակել է իր 3-ամյա եղբոր վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյում. 6-ամյա երեխան հրազենով կրակել է 3-ամյա եղբորը:Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Հրազենը պատկանել է երեխաների հորը: Վերջինին մեղադրանք է առաջադրվել, քանի որ ըստ իրավապահների, նա հանցավոր անզգուշություն է ցուցաբերել :