Վրաստանում տղամարդը հրազենով կրակել է իր ընտանիքի բոլոր անդամների վրա. տեսանյութ
Վրաստանի Մցխեթի-Թիանեթի շրջանի Մուխրանի գյուղի բնակիչ Գիորգի Օ.-ն ալկոհոլի ազդեցության տակ վիճել է իր ընտանիքի անդամների հետ, այնուհետ որսորդական հրացանից կրակել բոլորի վրա:
Կրակելու հետևանքով Գիորգի Օ.-ի կինը տեղում, իսկ հարսը՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել են, որդին ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: