211652_close_icon

Օդեսայի նահանգում նավ է խորտակվել. կա 14 զոհ. տեսանյութ

views-count1649 դիտում article-date 14:43 18-10-2015
Օդեսայի ափերում զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով կա 14 զոհ, ևս 2-ը անհետ կորած են համարվում: Ըստ Օդեսայի նահանգի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Օլգա Լեվչուկի` մահացածների ինքնությունը դեռևս չի պարզվել: Ըստ նախնական տվյալների` դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Иволга» նավի վերբեռնման հետևանքով. 15 հոգու փոխարեն նավը տեղափոխել է 33 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ: «Հոկտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ 14 մարդ զոհվել է»,- հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այսօր` հոկտեմբերի 18-ին Օդեսայում սգո օր է հայտարարվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր